ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում նոր համատեղ նախագծերի մեկնարկով․ Միշուստին
 |factor.am|
16:52 - 20 ապրիլի, 2022

ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում նոր համատեղ նախագծերի մեկնարկով․ Միշուստին |factor.am|

factor.am: Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա։

Միշուստինը հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովն աշխատում է երկկողմ համագործակցության ընդլայնման կոնկրետ նախաձեռնությունների վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է նոր համատեղ նախագծերի մեկնարկով, այդ թվում՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրոարդյունաբերական համալիրի, թվային տնտեսության և նորարարության ոլորտներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել