Նիկոլ Փաշինյանը ժամանել է Նիժնի Նովգորոդ

 |armenpress.am|
17:31 - 20 ապրիլի, 2022

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Նիժնի Նովգորոդ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։

Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։
 
Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ վարչապետը շրջայց կկատարի։ Այնուհետև վարչապետը կմեկնի Նիժեգորոդյան Կրեմլ` հարգանքի տուրք կմատուցի «Անմար կրակ»-ի հուշահամալիրի մոտ և շրջայց կկատարի Կրեմլի արվեստի պետական թանգարանում։
 
Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ։ Վարչապետի կայցելի նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել