tert.am: Հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով:
Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է գտնվում, որոնցից 3-ը՝ վերակենդանացման բաժնում:
comment.count (0)