tert.am: «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ ու կուսակցության անդամներ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։
«Ակնկալիքները շատ մեծ են, դուք տեսնում եք, որ քաղաքացիները միանում են մեզ՝ մարդիկ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք մեր նպատակին, իսկ դուք դա կտեսնեք»,- ասաց Տարոն Մարգարյանը:
ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ իրենց խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսօր, կամ երբեք․«Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին»,-ասաց նա:
comment.count (0)