Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|
11:43 - 16 մայիսի, 2025

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը: 

Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:  

«Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը:

Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել