Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ
23:12 - 28 ապրիլի, 2022

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:

Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել