Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն Ռուսաստան մուտքի սահմանափակումները |armenpress.am|
22:18 - 29 ապրիլի, 2022

Հայաստանի քաղաքացիների համար կվերացվեն Ռուսաստան մուտքի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի: Ինչպես փոխանցում է TACC-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Մասնավորապես, որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի:

Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել