Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը


 |armenpress.am|
20:46 - 11 մայիսի, 2022

Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն: Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել