«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը. Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։
Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը», - այս մասին հայտարարել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
comment.count (0)