Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության ակցիաներին, ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերին չներկայանալուն։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր պատգամավորները զրկվեն մանդատներից, Սիմոնյանն ասել է․ «Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ այդ հարցը դիտարկել, դնել այդ հարցը քննարկման խորհրդի նիստին և դրանից հետո միայն գործընթաց սկսել։ Արդեն այս պահի դրությամբ մամուլում ես տեսա, տեղեկություններ կան պատգամավորների անունների վերաբերյալ, այո, այդ տեղեկությունները ճիշտ են,նշված պատգամավորները անցել են այդ գիծը, որ թույլատրելի է բացակայության համար, հիմա այլ հարց է, մենք կքննարկենք, թե արդյոք դա կարելի է հարգելի համարել, թե ոչ և դրանից հետո որոշում կկայացվի և վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»։
Դիտարկմանը, որ 2018 թ․-ին էլ ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էին բացակայում ԱԺ նիստերից, Սիմոնյանն նշել է․ «Սահման գոյություն ունի, այդ սահմանը այս պահի դրությամբ 95-96 բացական է, եթե անցնում է, պետք է որոշում կայացվի՝ արդյոք դա եղել է թույլատրելի, թե ոչ։ Օրենքը ասում է, որ խմբակցությունը կարող է մեկ անգամ բոյկոտ հայտարարել, բայց կներեք, Ազգային ժողովը «պռախադնոյ դվոր» չի, որ երբ ուզում ես գաս, մտնես ներս, երբ ուզում ես դուրս գաս, և ընդհանրապես նիստերին չգաս, հետո ասես՝ դա է իմ քաղաքական գործունեությունը։ Քաղաքական գործունեությունը, եթե դու պառլամենտից դուրս անում ես, դա այլ գործունեություն է, գնա, արա»։
Հարցին, թե ինչպես է Սիմոնյանը տրամադրված, արդյոք պատգամավորները կզրկվեն մանդատից, վերջինս նշել է․ «Ես խիստ եմ տրամադրված, բայց նորից եմ ուզում աել, ես չեմ ուզում հիմա իմ կարծիքով ինչ-որ ձևով կանխորոշել, ես խիստ եմ տրամադրված և համարում եմ, որ մենք պետք է իմ գործընկերների հետ այդ ճանապարհով գնանք, բայց պետք է նորից նայենք, որ որևէ պարագայում օրենքի խախտում տեղի չունեն»։
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում ընդդիմությանը․«Անընդհատ կրկնելով այն, ինչ արել է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը, միայն ապացուցում է այն բանը, որ իրենք ներքուստ ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր արածները ճիշտ էին և դա է միակ ճանապարհը»։
Հարցին՝ տեսնում են արդյոք իշխանափոխության վտանգ, Սիմոնյանն ասել է․ «15 օր է մեր միակ քննարկելի մասը այն է, թե որտեղ են իրենք մեզ խաբում, այսինքն՝ որտեղ է այս ամեն ինչի գաղտնիքը, որովհետև ես հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք դժգոհ են, համաձայն չեն, ուզում են, որ իշխանություն փոխվի, բայց եթե ես գալիս եմ ձեր ճանապարհը փակում եմ, դա չի նշանակում, որ դուք պետք է գաք և միանաք ինձ։ Իրանց երջանկությունը, իրենց նպատակը այսօր, որ մենք ինչ-որ սխալ քայլ անենք, Մարտի 1 անենք, Ռոբերտ Քոչարյանը ուզում է մեզ փաստի առաջ կանգնացնի, որովհետև դե ինքը իր մեջ իր արդարացումը ունի, թե ինքը ինչի է Մարտի 1 արել Սերժ Սարգսյանի հետ, ուզում է ասել՝ բա դուք այդ իրավիճակում ինչ կանեք, դե դուք կարաք Մարտի 1 մի արեք։ Իրենց երազանքն է, որ իրենց ձերբակալեն, իրենց ամբողջ նպատակը, երազանքը դա է»։
Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ հասարակական կարգը պահպանելու համար և անդրադարձել ոստիկանների գործողություններին․ «15 օր է՝ 4000 մարդ տարբեր տեղերում գործողություն է անում ու ոստիկանները գործողություն են անում, հնարավոր է ինչ որ մեկին ավել բրդեն, ինչ որ մեկի նյարդերը տեղի տան, բայց դա չի կարելի վերագրել քաղաքական որոշման»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորմանը՝ Սիմոնյանը նշել է․ «Գործընթացի ընթացքի մեջ է, ինչ-որ բաներ է փոխվում, ինչ-որ կրակոցի պատճառով հայկական կողմը կարող է ասել՝ մի րոպե, եթե մենք բան ենք քննարկում, էս ի՞նչ կրակոց է։ Սա ընդամենը պայմանական եմ ասում նույնը կարող է Ադրբեջանի կողմից հատուկ սադրանք լինի։ Գործընթաց է, որը կարող է ինչ-որ չափով այս կողմ այն կողմ շեղում ունենալ, բայց կարևորը՝ մենք (նկատի ունեմ խնդիր ունեցող կողմեր ) ունենք այդ գիտակցությունը, որ պետք է այդ ուղղությամբ առաջ շարժվենք և շարժվում ենք առաջ։ Սիմոնյանը զերծ մնաց պատասխանելուց, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահը՝ չբացառելով, որ փոխվարչապետերից մեկը կարող է լինել այդ պաշտոնում»։
comment.count (0)