Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրեն վերագրվող 3 մլն դոլար կաշառքի մասին |hetq.am|
11:54 - 16 մայիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրեն վերագրվող 3 մլն դոլար կաշառքի մասին |hetq.am|

hetq.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի գործով դատական նիստին խոսեց իրեն վերագրվող 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Նա նշեց, որ կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել իր գույքը շարունակ կալանքի տակ պահելու համար:

Քոչարյանը հիշեցրեց, որ գույքը կալանքի տակ է դեռևս 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի:

Քոչարյան շեշտեց նաև, որ քրեական գործում մեծ թվով վկաներ կան, ուստի դատավարությունը երկար կտևի, հետևաբար ստացվում է, որ այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ:

«Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, որ ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը կաշառք է վերցրել 2008թ-ի մայիս ամսին, երբ այլևս պաշտոնատար անձ չէր և հարցրեց, թե այդ դեպքում ինչ կաշառք ստանալու մասին է խոսքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել