Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից |azatutyun.am|
12:39 - 10 հունիսի, 2022

Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից, քանի որ ճապոնական կողմը չի վճարել համապատասխան քվոտայի համար։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը։

«Մենք, փաստորեն, արդեն սահմանափակել ենք [ձկան արտահանումը], և մենք դա սահմանափակել ենք հենց իրենց ջանքերով՝ իրենք հրաժարվեցին վճարել Կուրիլյան կղզիների շուրջ ձկնորսության քվոտաների համար։ Համապատասխանաբար՝ այդ իրավունքը կվերցվի նրանցից։ Հետևաբար, իրենք իրենց լավ պատժում են՝ նրանց նույնիսկ օգնելու կարիք չկա», - ասել է Տրուտնևը։

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև 1998 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ էր տալիս ճապոնացի ձկնորսներին ռուսական կողմի հատկացրած քվոտայի շրջանակում ձկնորսություն իրականացնել Կուրիլյան կղզիների հարավային մասում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել