Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին

 |armenpress.am|
13:47 - 16 հունիսի, 2022

Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվի, իշխանությունը նախորդ տարի օրենքում փոփոխությամբ քրեականացրել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ կանխելու այդ երևույթը, հիմա նկատել են՝ ոչ ամբողջությամբ, սակայն դաշտը որոշ չափով կարգավորվել է: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Երբ անցյալ տարվա հուլիսին ընդունեցինք այդ օրենքը, մենք նշել ենք, որ հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու հիմնական նպատակը կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է: Մասնավորապես, հետպատերազմական շրջանում բավականին քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված, և հայհոյախոսությունը նույնիսկ քաղաքական խոսույթի մաս էր դարձել: Եվ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ պահին պետք է գնալ կտրուկ գործողությունների»,- ասաց պատգամավորը:

Ջուլհակյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա, այսինքն՝ փորձի մի քանի ամսվա ընթացքում կանխել հրապարակային հայհոյախոսությունը: Այսպիսով, նպատակ են ունեցել, որ այդ ժամանակավոր միջոցը գործի և փորձի կարգավորել մինչև 2022-ի հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որում այդ հոդվածն այլևս չի լինելու:

«Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»,- ասաց պատգամավորը:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել