azatutyun.am: «Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», - խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», - նշեց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանը և այդ նպատակով իշխող ՔՊ պատգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է՝ ՔՊ -ից մարդ են ման գաlիս, հիմա էլ շարունակում են, բայց այդպես էլ չեն գտնի:
Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:
comment.count (0)