Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան


 |armenpress.am|
12:32 - 23 հունիսի, 2022

Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք»,-ասաց վարչապետը, հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն:

«Մենք պետք է  մեր չեմպիոնների հետ էլ խոսենք, քանի որ այստեղ կա կարևոր մի նրբություն. նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է մասնակցություն ունենան»,-ասաց վարչապետը:

Կառավարության հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չարբախում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել