Չեխիայում ՀՀ դեսպանը քննարկել է Երեւան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը |news.am|
16:26 - 17 մայիսի, 2019

Չեխիայում ՀՀ դեսպանը քննարկել է Երեւան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը |news.am|

news.am։ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը այսօր՝ մայիսի 17-ին, Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում հանդիպել է օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երեւան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ եւ վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության եւ այն հեռանկարային լինելու վերաբերյալ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել