Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան |news.am|
14:58 - 18 մայիսի, 2019

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան |news.am|

News.am: Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակցությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,– նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բոլոր կողմնակիցներից ու աջակիցներից, այն քաղաքացիներին, որոնց չեմ ճանաչում, բայց որոնք իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել անցած օրերին և ամիսներին, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք աջակցել են մեզ, հայտնում եմ շնորհակալություն։ Կարծում եմ՝ առաջիկայում կստեղծվի հնարավորություն, որ պարոն Քոչարյանը հանդիպի նրանց հետ»։

Շարունակությունը՝ news.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել