Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը |azatutyun.am|
10:32 - 08 հուլիսի, 2022

Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը:

Անցյալ ամռանը միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունված «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրենքը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել․ «ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին էին դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշեց հրաժարվել «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվությունից։ Հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքով այս դրույթն այլևս չի գործում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի չափով։
 

Freedom House-ը նաև հորդորում է Հայաստանի վարչապետին՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել