shantnews.am։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից:
Դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես երաշխավորներ դատարանում հանդես եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Նրանք 500 000-ական դրամ գրավ են մուծել Քոչարյանի կալանքը փոխելու համար: Իսկ դատարանից դուրս շարունակում են բողոքի ակցիաները՝ թե՛ Քոչարյանի կողմնակիցները, թե՛ հակառակորդները:
comment.count (0)