NASA-ն ցուցադրել է Տիեզերքի ամենահստակ պատկերը James Webb հեռադիտակից
 |news.am|
10:11 - 12 հուլիսի, 2022

NASA-ն ցուցադրել է Տիեզերքի ամենահստակ պատկերը James Webb հեռադիտակից |news.am|

news.am: James Webb տիեզերական հեռադիտակը ստացել է Տիեզերքի ամենախոր, հստակ եւ հանգամանալի պատկերը, տեղեկացրել է ԱՄՆ-ի Աերոնավտիկայի եւ Տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչության (NASA) կայքը։ Սա հեռադիտակից արված առաջին լիարժեք գունավոր լուսանկարն է։

Պատկերն ստացվել է NIRCam-ի՝ հեռադիտակի մերձավոր ինֆրակարմիր հեռադիտակի օգնությամբ։ Լուսանկարում երեւում է SMACS 0723 գալակտիկաների կուտակումը. NASA-ի նկարագրմամբ՝ այն «ծածկում է երկնքի ավազահատիկի չափ տարածքը, որը ինչ-որ մեկը Երկրի վրա պահում է պարզած ձեռքի հեռավորությամբ»։ Լուսանկարը ստեղծվել է մեկ շաբաթվա ընթացքում։

NASA-ում նշել են, որ SMACS 0723-ը գրավիտացիոն լինզա է հեռադիտակի համար եւ մեծացնում է դրա հետեւում գտնվող ավելի հեռավոր գալակտիկաները։ NIRCam-ը կարողացել է որսալ նաեւ այդ գալակտիկաների «մանրագույն կառուցվածքները», նախկինում դրանք նկատելի չէին։

James Webb-ը ամենախոշոր եւ ամենահզոր հեռադիտակն է, որը մարդկությունը երբեւէ ուղարկել է տիեզերք, նշել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA)։ Սարքը NASA-ի, ESA-ի եւ Կանադայի տիեզերական գործակալության (CSA) համատեղ արտադրանքն է։ Նրա օգնությամբ գիտնականները կարող են հետազոտել տիեզերքի՝ ինչպես Արեգակնային համակարգի, այնպես էլ այլ գալակտիկաների զարգացման փուլերը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել