ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել |news.am|
06:00 - 12 մարտի, 2019

ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել |news.am|

ԱՄՆ-ը ակնկալում է մինչեւ 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել։ Այս մասին է վկայում ԱՄՆ տիեզերական հաստատության բյուջեի նախագիծը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

NASA-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2020թ․ ֆինանսական տարում, ըստ ներկայացված փաստաթղթի, կարող է 21 մլրդ դոլար կազմել։ Դրանից 363 միլիոնը, որպես աջակցություն, կտրամադրվի կոմերցիոն ընկերություններին «Լուսնի վրա բեռներ, իսկ այնուհետեւ տիեզերագնացներ իջեցնելու մեծ սարք» ստեղծելու համար։

«Լուսնի վրա վայրէջք կատարելու մեկնարկային համակարգի զարգացման հարցով մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը, այլ հետազոտությունների հետ մեկտեղ, կրկին կվերադարձնի ԱՄՆ-ի առավելությունը Լուսնի ճանապարհին, նրա շուրջը ու նրա մակերեւույթին եւ կհանգեցնի մինչեւ 2028թ․ Լուսնի վրա մարդկանց վայրէջքին»,- ասվում է NASA-ի կայքում հրապարակված փաստաթղթում։

news.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել