Ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է. Գեղամ Մանուկյան
 |news.am|
12:31 - 19 հուլիսի, 2022

Ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Եթե չափից դուրս երիտասարդ տարիքում պատգամավոր դարձածները կարծում են, իրենք  պատմության ուսուցիչ են, կամ դասղեկ են, սխալվում են, իրենց չկայացվածության հետեւանքով է այդպիսի տպավորություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության շենքի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, որպեսզի նրանք «խելոք վերադառնան խորհրդարան»:

«Ընդդիմությունը խելոք որեւէ տեղ չի լինի: Ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր խնդիրներն ունիիր ստացած մանդատն ունի եւ ըստ այդ մանդատի էլ շարժվում է: Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է, որը օրակարգ չի կարող լինել: Այլ հարց, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեությունը ծավալելը մեր պարտականությունն է: Ես մի դրվագ ասեմ, անցնող շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ այցելել ենք Սյունիք, Ներքին Հանդ, որտեղ թշնամին առաջխաղացում էր ունեցել, այցելել ենք Տավուշի մարզ, անվտանգության առումով որոշ մտահոգիչ տարրեր կան, որոնք չեմ բացահայտի, սակայն պատգամավորական հարցապնդումներ եմ անելու եւ ՊՆ-ին, եւ ՏԿԵ նախարարություն, եւ այլ գերատեսչություններ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունը մեղադրում է, որ ընդդիմությունը ԱԺ չի գալիս, բայց օգտվում է ստանում է աշխատավարձ, պարգեւավճար, ծառայողական մեքենաներից է օգտվում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Նախ, ընդդիմադիր բոլոր պատգամավորների աշխատավարձի մի զգալի մասը պահվում է: Երկրորդ, խորհրդարանական մեծամասնություն ձեւավորվելուց հետո մեկ անգամ փորձ է արել պարգեւավճար տալ պատգամավորներին, հույս ունենալով, որ պատգամավորները կվերցնեն պարգեւավճարները եւ կլռեն, բայց մենք աղմուկ բարձրացրեցինք, եւ պարգեւավճարի ամբողջ գումարն ուղղվել է հատուկ նպատակով: Այս անգամ էլ որ լուրը եղավ, առաջարկ կար քաղբանտարկյալների հիմնադրամին փոխանցել պարգեւավճարները, բայց պարզվեց, որ միայն իշխանական պատգամավորներին են պարգեւավճար տվել: Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, ընդդիմադիրներն այդպիսիք չունեն, շատ են քայլում, որոշները մեքենա չունեն, ինչպես ես, եւ շատ ավելի երջանիկ են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել