Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը
12:16 - 25 հուլիսի, 2022

Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև այս ուղղությամբ երկկողմ ցուցանիշների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը։

Քննարկվել են նաև մինչև տարեվերջ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանն առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել