factor.am: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 2-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Համապատասխան հրամանագիրը պետության ղեկավարի կայքում հրապարակվել է երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորագրել օգոստոսի 2-ից 47-րդ Ժողովրդական ժողովը ցրելու և 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժողովրդական ժողովի ընտրություններ նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի լուծարումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահություն է հայտնել Կիրիլ Պետկովի եվրոպամետ կառավարությանը և չի կարողացել համաձայնության գալ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ։
Նախկինում Պետկովի գլխավորած իշխող ձախ-լիբերալ կոալիցիան կորցրել էր բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը, երբ պոպուլիստական «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է այն։
Մեկ այլ հրամանագրով Ռադեևը նշանակել է նաև տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ, որը նախկինում զբաղեցնում էր պետության ղեկավարի վարչակազմի քարտուղարի պաշտոնը։ Այս ամենը տեղի է ունեցել երկրում տնտեսական խնդիրների ֆոնին, որը Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման պատճառով բարձր գնաճի է բախվել, հայտնում է Reuters-ը։
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)