1lurer.am: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ժողովրդական ժողովն արձակելու մասին հրամանագիր է ստորագրել՝ հայտնել են նախագահի աշխատակազմից։
«Նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորագրել, որով օգոստոսի 2-ից լուծարում է 47-րդ Ժողովրդական ժողովը և 2022 թ․ հոկտեմբերի 2-ին նոր ընտրություններ նշանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ այլ հրամանագրով Ռադևը տեխնիկական կառավարություն է նշանակել, որի ղեկավարը կլինի Ղիլիբ Դոնևը:
Բուլղարիայի 47-րդ Ժողովրդական ժողովը Կիրիլ Պետրովի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո չէր կարողացել համաձայնության գալ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ։
comment.count (0)