Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա. Արցախի ԱՆ |news.am|
22:47 - 04 օգոստոսի, 2022

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա. Արցախի ԱՆ |news.am|

news.am: Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին  ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
 

Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։
 

Հիշեցնենք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների թիվը 19-ն է։ Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրության։

Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել