Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17:10 - 12 օգոստոսի, 2022

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 12-ի հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- նշված է հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել