ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
|armenpress.am|
armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։
«Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում:
Սպիտակ տունը հնարավոր է համարել, որ այդ դաշինքը հետագայում կարող է ընդլայնվել Եվրոպայում և Ասիայում՝ ԱՄՆ գործընկերների հաշվին:
14:25 - 02 դեկտեմբերի, 2023