Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
 |1lurer.am|
12:17 - 15 օգոստոսի, 2022

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ:  

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. 

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Նշենք, որ գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչն իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել