«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է ավելի քան 90 անձ, մեղադրյալներ չկան․ ՔԿ  |pastinfo.am|
17:57 - 22 օգոստոսի, 2022

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է ավելի քան 90 անձ, մեղադրյալներ չկան․ ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։ Մեղադրյալներ չկան։

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական և համալիր փորձաքննություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել