Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը
12:28 - 25 օգոստոսի, 2022

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել է  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել