Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում․ պայթել են բարձր ճնշմամբ տարաներ
14:30 - 25 օգոստոսի, 2022

Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում․ պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ 
 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել