Արցախի ՏԿԵՆ-ից պարզաբանել են տները հրկիզած բնակիչներին փոխհատուցում տալու հարցը |factor.am|
18:34 - 25 օգոստոսի, 2022

Արցախի ՏԿԵՆ-ից պարզաբանել են տները հրկիզած բնակիչներին փոխհատուցում տալու հարցը |factor.am|

factor.am: Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար վերջնաժամկետ էր տրված մինչև այսօր՝ օգոստոսի 25-ը։ Այժմ այս բնակավայրերում բոլորը տարհանված են։ Այս մասին այսօր տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք այն բնակիչները, ովքեր հեռանալուց այրել են իրենց տները, փոխհատուցում կստանան, Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց։

«Ճիշտ է՝ մենք միշտ դեմ ենք արտահայտվում տունը վառելուն, քանդելուն, թալանելուն, բայց դա սերտիֆիկատի հետ կապ չունի, որովհետև բոլորն էլ ստանալու են այդ սերտիֆիկատը, որով կարող են տեղավորվել տարբեր վայրերում՝ Հայաստանում կամ Արցախում։ Այդ սերտիֆիկատը ստանալու համար պետք է նախ դիմում լրացնեն։ Մեր նախարարությունում համապատասխան բաժին է գործում, որտեղ ուղղորդում են՝ դիմումը ինչպես պետք է լրացվի, որից հետո արդեն կդառնան այդ սերտիֆիկատի շահառու։

Օգոստոսի վերջին արդեն ամբողջությամբ բոլորի սերտիֆիկատները պետք է պատրաստ լինի։ Տարհանված բնակիչները փոխհատուցում կստանան բնակվարձի տեսքով, ինչից հետո, երբ տունը պատրաստ լինի, կկարողանան տեղափոխվել իրենց տները։ Այսինքն՝ ինչպես 44-օրյա պատերազմից տուժած մեր քաղաքացիներն են օգտվել բնակֆոնդի ծրագրերից, այնպես էլ այս անգամ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն»,- նշեց Պետրոսյանը։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել