Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ
21:27 - 25 օգոստոսի, 2022

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։

2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում`«Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

 

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։ Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Հիշեցնենք, այսօր ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել