Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք
14:44 - 26 օգոստոսի, 2022

Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք

 Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են սեպտեմբերի 2-ին միջոցառումների կազմակերպման մասին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել