ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը
14:03 - 28 օգոստոսի, 2022

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 27-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:

Ըստ աղբյուրի՝ օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել