news.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՆԱՏՕ-ի բանակցությունները Թուրքիայի հետ էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը։ Թուրքական ԶԼՄ-ները մշտապես լուսաբանում են այդ եւ նման իրադարձությունները։ Շվեդական օրենքներով՝ մենք ասում ենք, որ դա խոսքի ազատություն է։ Բայց մենք կարծում ենք, որ դա շատ անհարմար վիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդեն։
Նա ավելացրել է, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած պատվիրակությունների նիստը պետք է կայանար Շվեդիայում, բայց տեղափոխվել է Ֆինլանդիա մի շարք նկատառումներով։
comment.count (0)