Ֆինլանդիա

Միրզոյանն ու Ֆինլանդիայի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Միրզոյանն ու Ֆինլանդիայի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:   Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունըը: Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը:
20:46 - 18 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են 120000 բնակչության տարրական իրավունքները, առկա է սննդի ու դեղորայքի սուր պակաս, խաթարված է ԼՂ-ին գազի և էլեկետրաէներգիայի մատակարարումը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից իրականացնելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հրամայականը: Շեշտվել է առկա գործիքակազմը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետ գործածելու կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցությունը։
22:03 - 29 օգոստոսի, 2023
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆինլանդիայից 9 դիվանագետի |hetq.am|

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆինլանդիայից 9 դիվանագետի |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերյան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան «վճռական բողոք է արտահայտվել»։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես նշում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը, Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում ֆիննական գլխավոր հյուպատոսության 9 աշխատակցի Ռուսաստանը հայտարարել է պերսոնա նոն գրատա։ Մոսկվան նաև որոշել է հոկտեմբերի 1-ից հետ կանչել «Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության մասին» համաձայնությունը։ Մոսկվայում կարծում են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք է ստեղծում ՌԴ անվտանգության համար, ինչպես նաև Հելսինկիին մեղադրում Կիևին սպառազինություն տրամադրելու, «հակառուսական առճակատման քաղաքականության վարման» և ռուսաստանցիներին մուտքի վիզայի տրամադրման հարցերում խոչընդոտների մեջ։ Այս տարվա հունիսին Ֆինլանդիան արտաքսել էր ռուսաստանցի 9 դիվանագետի։ Պաշտոնական Հելսինկին ակտիվորեն սառեցնում է ռուսաստանցի օլիգարխների ակտիվները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ։ Deutsche Welle-ն, հղում անելով Helsingin Sanomat պարբերականին, գրում է, որ ապրիլի վերջին սառեցվել է 1710 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվներ (ընդհանուր մոտ 244 միլիոն եվրո)։ Մայիսի 17-ին Ֆինլանդիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները։ Խոսքը Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում ֆիննական գլխավոր հյուպատոսության մասին էր։ Այդ առիթով Ֆինլանդիան բողոքի նոտա էր ուղարկել Մոսկվային։
09:25 - 07 հուլիսի, 2023
Ֆինլանդիան կարտաքսի ռուսաստանցի 9 դիվանագետի |hetq.am|

Ֆինլանդիան կարտաքսի ռուսաստանցի 9 դիվանագետի |hetq.am|

hetq.am: Ֆինլանդիան կարտաքսի 9 դիվանագետի, որոնք աշխատում են Հելսինկիում Ռուսաստանի դեսպանությունում։ Ֆիննական իշխանությունները նրանց մեղադրում են ռուսական հետախուզության հետ կապ ունենալու մեջ։ «Նրանց գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,- ասված է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ ռուսական դեսպանը կտեղեկացվի արտաքսման մասին։ Որոշումը կայացվել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի և արտաքին ու անվտանգության քաղաքականության նախարարական կոմիտեի հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ ապրիլին Շվեդիան արտաքսել էր ռուսաստանցի 5 դիվանագետի, որոնք «իրականացնում էին գործունեություն, ինչն անհամատեղելի էր նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ»։ Բացի այդ, սեպտեմբերից Շվեդիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Գյոթեբորգում։ Ի պատասխան, մայիսի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ արտաքսում է շվեդ 5 դիվանագետի և հետ կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ։
09:09 - 07 հունիսի, 2023
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ
 |news.am|

Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։ Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։  Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։ Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։
11:40 - 04 մայիսի, 2023
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա
 |armenpress.am|

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։ «Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։
15:52 - 03 մայիսի, 2023
Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան

Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան

Պատերազմների հազարամյա պատմության փորձը ցույց է տվել, որ խաղաղ ժամանակների համար նախատեսված բանակը հատկապես երկարատև մարտական գործողությունների ժամանակ  հաղթող չի լինում: Մեծաքանակ մշտական բանակը բյուջեի համար չափազանց մեծ շռայլություն է, անգամ գերտերությունների համար:  Վաղ ժամանակներից ի վեր զինվորական ծառայությունը կազմակերպողների առաջ ծառացած էին զինվորի պատրաստման որակի, բարոյական կայունության և մարտավիճակի խնդիրները:  Պահեստազորի դերը մեծացավ 19-րդ դարում՝ մեծ բանակների դարաշրջանում: Այդ ժամանակ աշխարհի առաջատար երկրների զինված ուժեր զորակոչված զինվորների թիվը հասել էր հարյուր հազարների, իսկ 20-րդ դարում պարտադիր զորակոչի արդյունքում զինծառայողների թիվը հասավ միլիոնների: Քանի որ պարտադիր ժամկետային ծառայությունը կարճատև էր (մինչև 3 տարի), պակասը հիմնականում լրացվում էր պահեստազորով: Չնայած վարժական հավաքներին կանոնավոր մասնակցությունը դրական ազդեցություն ունեցավ պահեստազորայինների զինպատրաստության որակի վրա, այդուհանդերձ, համաշխարհային պատերազմներն ապացուցեցին, որ շատ արագ կորսվում է զինավարժ պահեստազորը, և անհրաժեշտություն էր լինում բանակում չծառայած մարդկանց զորահավաքներ կազմակերպել, որոնց վարժանքներն անցնում էին մարտական գործողություններին զուգահեռ: Շատ էին տուժում անհամեմատ փոքր երկրները, ինչպիսիք էին Շվեցարիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան․ դրանք Սառը պատերազմի ժամանակաշրջանում, չնայած հայտարարված չեզոքությանը, հայտնվեցին գերտերությունների արանքում ճզմված վիճակում։ Խաղաղ ժամանակներում այդ երկրները չէին կարող իրենց թույլ տալ բազմաքանակ և լավ հագեցած զինված ուժեր պահել: Մյուս կողմից էլ փոքր բանակը չէր կարող արդյունավետորեն դիմակայել ավելի հզոր երկրներին, ուստի նման երկրները ստիպված էին իրենց համեստ բյուջեների պայմաններում բազմաքանակ և որակյալ պահեստազորային համակարգ ստեղծել՝ գոյատևելու հնարավորություն ստանալու համար: Այս հոդվածում մասնավորապես կուսումնասիրենք մինչ ռուս-ուկրանիական պատերազմի սկիզբը չեզոք երկիր հանդիսացող Ֆինլանդիայի փորձը։ Ֆինլանդիայի Զինված ուժերը ստեղծվել է 1918 թ․-ին, երբ Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Ֆինլանդիան առանձնացավ կայսրությունից: Բոլշևիկյան Ռուսաստանի հետ անհամեմատելի տարածքների և աշխատուժի, ինչպես նաև շուրջ 1000 կմ երկարությամբ սահմանի պայմաններում փոքր Ֆինլանդիայի ղեկավարությունը բոլոր ջանքերը նվիրեց արևելքից եկող սպառնալիքներից պաշտպանվելու նպատակին: Արդեն իսկ մինչև 1920-ականների վերջն ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիան, օգտագործելով իր աշխարհագրությունը, հզոր պաշտպանական ամրությունների ցանցի շինարարության միջոցով ապահովագրեց իր պաշտպանությունը և հետագայում ավելի զարգացնելով դրանք՝ պատրաստ էր ԽՍՀՄ-ի դեմ Ձմեռային պատերազմին: Չնայած այդ պատերազմում կրած պարտությանը և որոշ տարածքների ու մարդկային կորուստներին՝ Ֆինլանդիան  ոչ միայն պահպանեց իր անկախությունը, այլ նաև ինքը լուրջ մարդկային և նյութատեխնիկական կորուստներ պատճառեց իրեն տասնյակ անգամներ գերազանցող ագրեսորին (105 օր տևած պատերազմում ԽՍՀՄ-ը տվեց 126000, իսկ Ֆինլանդիան՝ 26000 մարդկային անվերականգնելի կորուստներ): Որպես Երկրորդ համաշխարհայինում պարտված երկիր՝ 1947 թ. Փարիզի Խաղաղության պայմանագրերով սահմանափակվեց Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի չափը՝ հասնելով մինչև պաշտպանության նվազագույն կարիքներին: Սահմանափակվել էր նաև խաղաղ պայմաններում զինված ուժերի պահեստազորային քանակը։ Այսպես, զինված ուժերի ընդհանուր թվաքանակը չէր կարող գերազանցել 41,9 հազարը, այդ թվում՝ 34,4 հազար ցամաքային ուժերը, 3 հազար՝ ռազմաօդային ուժերը (60 մարտական ինքնաթիռ) և 4,5 հազար՝ ռազմական նավատորմը (նավատորմի ընդհանուր ջրատարողությունը չպետք է գերազանցեր 10 հազար տոննան): Արգելել էին միջուկային զենքը, ռեակտիվ ռմբակոծիչները, կառավարվող հրթիռները և այլն: Այդ պայմանագրերի որոշ դրույթներ հետագայում փոփոխվեցին: 1963 թ․-ին Ֆինլանդիային թույլատրվեց պաշտպանության նպատակների համար ձեռք բերել կառավարվող հրթիռային սպառազինություն (նավից նավ և երկրից օդ հրթիռներ, ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր): Ֆինլանդիայի խորհրդարանը 1990 թվականին չեղյալ հայտարարեց պայմանագրերի այն դրույթները, որոնցով սահմանափակվում էին զինված ուժերի թվաքանակը և արգելք էր դրվում սպառազինությունների ձեռքբերման վրա՝ բացառությամբ միջուկային զենքի (The History of Finland: Lines, Structures, Pivotal Moments. Henrik Meinander):  Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիայի ազգային անվտանգության համակարգի գլխավոր փոփոխությունները հիմնականում ազդեցին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության համակարգը չենթարկվեց զգալի փոփոխությունների: Զինվորական հրամանատարության մարմինները և տարածքային կառույցները օպտիմալացվեցին, իսկ պատերազմական վիճակի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պահպանվեց համեմատաբար բարձր մակարդակի վրա` 450 հազար մարդ: Համապարփակ տարածքային պաշտպանության համակարգը, ընդհանուր զինակոչը և ինքնիշխան ողջ տարածքի պաշտպանությունը մնացին որպես Ֆինլանդիայի անվտանգային քաղաքականության առանցքային բաղադրիչներ: Ֆինլանդիան, չունենալով մեծ ռեսուրսներ, սակայն ունենալով միավորման ազատության մեծ փորձ և ժողովրդավարական կառավարման ավանդույթներ, անվտանգային հարցերը, մասնավորապես պահեստազորի պատրաստությունը արտապատվիրակեց հասարակական միավորումներին (Ֆինլանդիայում արհմիութենական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական միավորումների դերը՝ պետական ինստիտուտների կայացման հարցերում)։ Պահեստազորի պատրաստությամբ զբաղվում է Ֆինլանդիայի Ազգային պաշտպանության ուսուցման ասոցիացիան (National Defence Training Association of Finland-MPK): Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է հասարակության մեջ պաշտպանության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև պաշտպանության հետ կապված գիտելիքների և հմտությունների տարածմանը։ Սա ոչ պետական կազմակերպություն է, որ գործում է 1993 թվականից, ունի տարածաշրջանային և տեղական մասնաճյուղեր, շուրջ 60 մշտական ​​աշխատող եւ 2000 գրանցված կամավոր հրահանգիչներ։ Ամեն տարի ասոցիացիայի շրջանակում շուրջ 50 000 մարդու մասնակցությամբ անցկացվում են դասընթացներ։ Ասոցիացիան սերտորեն համագործակցում է զինված ուժերի հետ, որոնց հետ համակարգում է կամավորական գործունեությունը երկրի պաշտպանության համար։ Այն նաև իրականացնում է կրթական լրացուցիչ գործունեություն («Հորիզոններ», հեղինակ՝ Հրաչյա Արզումանյան)։  Ֆինլանդիայի ազգային անվտանգության զարգացման համակարգը մինչ օրս չի ենթարկվել զգալի փոփոխությունների: Երկրի պաշտպանության ուժերի ռեզերվը 6 միլիոնից պակաս բնակչության պայմաններում կազմում է Ֆինլանդիայի մոտ 900,000 քաղաքացի: Անմիջապես պատերազմի պահին Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի կազմում են 280,000 զինվոր։ Ուժերն ըստ անհրաժեշտության կարող են համալրվել:  Ֆինլանդիայի զինված ուժերը համապարփակ անվտանգության համակարգում Ֆինլանդիայի զինված ուժերը համալրվում են ըստ Զինապարտության մասին օրենքի: Զինակոչային տարիքը 18-ից 30 տարեկանն է, իսկ ծառայության ժամկետը՝ 6, 9 և 12 ամիս՝ կախված զինվորական մասնագիտությունից: Պահեստազորի սպաները, սերժանտները և տեխնիկական մասնագետները 12-ամսյա վարժանք են անցնում:  Մասնագիտացված ուսուցում պահանջող որոշակի այլ կատեգորիաների համար ծառայության ժամկետը 9 ամիս է, իսկ մնացած կատեգորիաների դեպքում, որոնց բաժին է ընկնում ընդհանուր անձնակազմի մոտ կեսը, ծառայությունը 6 ամիս է։ Յուրաքանչյուր տարի զինված ուժերում հիմնական զինվորական պատրաստություն է անցնում մոտ 20-21 հազար նորակոչիկ, որոնք ռազմական պատրաստությունը անցնում են վերը նշված հասարակական միավորման միջոցով: 18-60 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ ենթակա են զինակոչի Ֆինլանդիայի բանակ: Կանայք նույնպես կարող են ծառայել, եթե նրանք ցանկանում են և պիտանի են ծառայության համար: Երիտասարդները, տղամարդիկ կարող են ձեռնպահ մնալ կանոնավոր ծառայությունից հարգելի պատճառներով  և քաղաքացիական ծառայության անցնել՝ լրիվ դրույքով աշխատելով հիվանդանոցներում, ծերանոցներում և սոցիալական տարբեր ծառայություններում: Նման ծառայության ժամկետն ավելի երկար է՝ 400 օր:  Այնուամենայնիվ, այլընտրանքային ծառայություն ընտրած անձանց թիվը ցածր է, քանի որ Ֆինլանդիայում զինվորական ծառայությունը հեղինակավոր գործ է համարվում, և ենթադրվում է, որ դա «յուրաքանչյուր իսկական տղամարդու պարտքն ու պարտականությունն է»:  Զինվորական ծառայությունը այնքան հեղինակավոր է, որ զինակոչի ժամանակ քննություններին մասնակցում է զինակոչի տարիքի անձանց ավելի քան 98%-ը, այդ թվում՝ արտերկրում բնակվող քաղաքացիները: Ֆինլանդիայի տղամարդկանց մինչև 10%-ը սովորաբար համարվում է ծառայության համար ոչ պիտանի, սակայն առողջական խնդիրներ ունեցողները, ցանկության դեպքում, կարող են ծառայել օժանդակ զորամասերում: Բանակից խուսափելու դեպքերը հազվադեպ են: Ֆինլանդիայի հասարակության մեջ ամոթալի է համարվում խոստովանել, որ բանակում չեն ծառայել: Այս փաստը կարող է կարիերայի խնդիրներ առաջացնել նույնիսկ բանկային աշխատողի, գիտնականի կամ քաղաքական գործունեության համար: Կանոնավոր բանակում ծառայելուց հետո բոլոր զինծառայողները համալրում են պահեստազորի շարքերը: Ի տարբերություն Ավստրիայի և Շվեյցարիայի՝ ֆիննական պահեստազորայինն իր տանը զենք կամ հանդերձանք չի պահում:  Համաձայն գործող կանոնների՝ զորահավաքի դեպքում պահեստազորայինն իր հետ բերում է միայն փաստաթղթերը և սմարթֆոնը, իսկ մնացածը պետությունն է ապահովում։ Տարածքային պաշտպանության համակարգը  Համապարփակ անվտանգության համակարգի մեկ այլ բաղադրիչ էլ ֆիննական զինված ուժերի տարածքային զորքերն են, որոնք կազմված են տեղական պաշտպանության զորքերից և օժանդակ զորամասերից: Տարածքային պաշտպանության կազմավորումները պետք է գործեն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում և ապահովեն կանոնավոր զորամասերի և խմբավորումների բացազատման կամ այլ գործողություններ: Դրանց խնդիրն է պաշտպանել խոշոր բնակավայրերը, տրանսպորտային հանգույցները, օդանավակայանները, նավահանգիստները, ռազմական, պետական և արդյունաբերական կարևոր օբյեկտները և թիկունքում հետ մղել օդային ու ծովային հարվածները: Տարածքային պաշտպանության զորքերը՝ որպես ստորաբաժանումներ, հանդես են գալիս գումարտակների, վաշտերի կամ բրիգադների տեսքով: Ենթադրվում է, որ դրանք կարող են իրականացնել նաև պարտիզանական գործողություններ։ Կանոնավոր բանակի հետ համատեղ գործելու դեպքում տարածքային պաշտպանության ստորաբաժանումները մտնում են դրանց կազմի մեջ: Կան նաև այսպես կոչված օժանդակ զորամասեր (խմբեր), որոնք ապահովում են բանակի լոգիստիկան։ Դրանց մեջ են մտնում ռազմական աջակցության, նյութատեխնիկական ապահովման, ռազմական ոստիկանության և երկաթուղային զորքերը: Այս զորամասերը համալրված են համապատասխան մասնագետներով և զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանիությամբ կամ քաղաքացիական ծառայության մեջ գտնվող անձանցով: Վերջաբանի փոխարեն Ըստ Ֆինլանդիայի համապարփակ պաշտպանության դոկտրինի՝ բոլոր քաղաքացիները պարտավոր են աջակցել զինված ուժերին: NDTAF-ի ստեղծման նպատակը քաղաքացիական բնակչությանը հնարավոր ռազմական իրավիճակներին նախապատրաստելն է: Դա անկախ քաղաքացիական միություն է, որը սերտորեն համագործակցում է պաշտպանության նախարարության հետ և նպատակ ունի աջակցելու զինպատրաստության գործին: NDTAF-ը հիմնադրման օրվանից Ֆինլանդիայի շուրջ 700 հազար քաղաքացիների է վերապատրաստել: Այն կանոնավոր վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում 15 և ավելի տարեկան քաղաքացիական անձանց համար: NDTAF-ը ռազմական ուսուցման մի քանի ուղղություններ է առաջարկում՝ ընդհանուր զինպատրաստություն, մասնագիտական ուսուցում և հրամանատարական դասընթացներ: Միության գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքով, որտեղ նշվում է, որ NDTAF-ը կամավոր զինպատրաստություն է առաջարկում և Ֆինլանդիայի քաղաքացիներին տեղեկացնում է ազգային պաշտպանությանն իրենց պոտենցիալ մասնակցության մասին:  Միության մեջ կանանց դերը կարևոր է։ Նրանք վերապատրաստվում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում: NDTAF-ը մասնաճյուղեր ունի Ֆինլանդիայի բոլոր վարչական շրջաններում: Դրա մեջ նաև բազմաթիվ կազմակերպություններ են մտնում, ինչպիսիք են Որսորդների միությունը կամ Կանանց պաշտպանության լիգան, որոնք նույնպես գիտեն, թե պատերազմի դեպքում ինչ պետք է անել: Միությունը ղեկավարում են բանակի պահեստազորի սպաները, ովքեր էլ կազմում են ռազմական ուսուցման պլանը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը համակարգում է NDTAF-ի գործունեությունը, Միությանը շենքային տարածքներ, վարժանքների դաշտեր, սարքավորումներ, զենք ու զինամթերք է տրամադրվում Հելսինկիի Սանտահամինա ռազմակայանում։ Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Ֆինլանդիան մինչև 2023թ․-ը չեզոքություն էր պահպանում, ընդհանուր զորակոչի և զորահավաքին պատրաստ բազմաթիվ ռեսուրսների հիման վրա համապարփակ տարածքային անվտանգության համակարգը շարունակում էր արդիական մնալ (The Finnish Defence Forces' Front Page - Puolustusvoimat - The Finnish Defence Forces, Foreign Military Review 2021): Նարեկ Ներսիսյան
20:33 - 02 մայիսի, 2023
ԱՄՆ-ն և Ֆինլանդիան պաշտպանական համագործակցության պայմանագիր են նախապատրաստում |azatutyun.am|

ԱՄՆ-ն և Ֆինլանդիան պաշտպանական համագործակցության պայմանագիր են նախապատրաստում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ն և Ֆինլանդիան երկկողմ պայմանագիր են նախապատրաստում պաշտպանական համագործակցության մասին: Այդ փաստաթուղթը մասնավորապես թույլ կտա ԱՄՆ-ին իր ռազմական բազաները տեղակայել Ֆինլանդիայում։ Պայմանագիրը չի տարածվի միջուկային զենքի վրա։ Helsingin Sanomat թերթի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միքայել Անթելը նշել է, որ պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է, այն մեկ անգամ վերանայվել է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայությունը կամրապնդի Ֆինլանդիայի պաշտպանական ներուժը։ Համաձայնագիրը թույլ կտա ամերիկյան զորքերին մնալ Ֆինլանդիայում, պահեստավորել ռազմական տեխնիկա և նյութեր և, հնարավոր է, ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Պենտագոնին տրամադրված միջոցներով: Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական մակարդակով բանակցությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարի, ինչից հետո համաձայնագրի նախագիծը կանցնի խորհրդարան։ Այժմ Միացյալ Նահանգները պաշտպանության ոլորտում համագործակցության համանման բանակցություններ է վարում Շվեդիայի և Դանիայի հետ։ ԱՄՆ-ն նման պայմանագիր է կնքել Նորվեգիայի հետ 2021 թվականին՝ նորվեգական Րյուգե օդանավակայանի բազայում տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Նրա հետ միասին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Շվեդիան, որի մուտքը դաշինք դեռ չի հաստատվել Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցության պատճառով։
12:03 - 02 մայիսի, 2023
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին կմիանա մինչև հուլիս. Բլինքեն |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչ հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովովը, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։«Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- ասել է Բլինքենը։Նա հիշեցրել է, որ Հունգարիան և Թուրքիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի դիմումը։ Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները «օրինական շահեր ունեն», սակայն Ֆինլանդիայի հետ նրանք արդեն «հաջողությամբ աշխատել են»։«Ես ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա Շվեդիայի հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է պետքարտուղարը:Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։ Ֆինլանդիան ստացել է դաշինքի բոլոր երկրների հավանությունը, և ապրիլի 4-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ մտնելու արարողությունը։ Թուրքիայի իշխանությունները մի շարք բողոքներ ունեն Շվեդիայի դեմ, այդ թվում՝ ենթադրյալ ահաբեկիչներին արտահանձնելու մերժումը։ Ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կայցելի Շվեդիա՝ քննարկելու դաշինքին միանալու ծրագրերը։
11:08 - 07 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել
 |armtimes.com|

ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել |armtimes.com|

armtimes.com: «ՆԱՏՕ-ի վարքագիծն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»: Այս մասին հայտարարել է ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական զոհը։ Երկրի իշխանությունները որոշել են հրաժեշտ տալ երկարաժամկետ չեզոքությանը` այն վերածելով Ռուսաստանին զսպելու ցատկահարթակի, ըստ էության, առաջնագծի։ Եվ ՆԱՏՕ-ն մտադիր չէ դրանով կանգ առնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը գնալով հայտարարություններ է անում դաշինքի գլոբալ դերի, պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրատլանտյանից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու համար, որպեսզի թույլ չտան ուժի այլընտրանքային կենտրոնների գոյությունը, որոնք կարող են խարխլել Արևմուտքի հեգեմոնիան»,- հայտարարել է Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, թե անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ 74 տարում Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և ժամանակն է, որ նա հեռանա: Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի խորհրդի՝ նախօրեին կայացած ԱԳ նախարարների մակարդակով նիստը, որը համընկել է դաշինքի հիմնադրման 74-ամյակի հետ:
12:25 - 06 ապրիլի, 2023
Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին
 |shantnews.am|

Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է» ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշմանը և «ողջունում է անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու ջանքերը»։ «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական խաչմերուկում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ օրենքի տառի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար»,- հավելել է նա։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Հելսինկիի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու փաստաթուղթը, որը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պաշտոնական ընթացակարգի ավարտ։  
11:03 - 05 ապրիլի, 2023
Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
16:08 - 03 ապրիլի, 2023
Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել
 |armenpress.am|

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից: Այս մասին հաղորդում է BBC-ին: Հաղորդվում է, որ Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով նաև Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը: Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը: Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել իր մրցակիցներին: Ռիիկա Պուրան նույնպես շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, նաև արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ողջ պատմության ընթացքում: 37-ամյա Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019 թ.-ին՝ 34 տարեկանում, դարձավ Ֆինլանդիայի վարչապետ: Նա գլխավորում էր կոալիցիա՝ կազմված հինգ կուսակցություններից, որոնց բոլորի առաջնորդները կանայք էին: Այս ընտրությունների արդյունքներով պետք է կառավարություն կազմեն պահպանողականները: Եթե դա նրանց հաջողվի, ապա Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն: Ըստ Ֆինլանդիայի օրենսդրության՝ խմբակցությունը 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենա առնվազն 100 մանդատ: Պետերի Օրպոն կա՛մ պետք է կոալիցիա կազմի Ռիիկա Պուրայի, կա՛մ Սաննա Մարինի կուսակցության հետ:
10:35 - 03 ապրիլի, 2023