Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ
14:45 - 30 օգոստոսի, 2022

Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:
 
Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել