Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» միջազգային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը
18:54 - 01 սեպտեմբերի, 2022

Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» միջազգային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։

Նշվում է, որ, ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։

«Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50 հազար զինվորական, 5 000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել