Բայրամովն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են Բրյուսելում եռակողմ հանդիպումն ու երկկողմ օրակարգի հարցեր
 |armtimes.com|
12:26 - 06 սեպտեմբերի, 2022

Բայրամովն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են Բրյուսելում եռակողմ հանդիպումն ու երկկողմ օրակարգի հարցեր |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում Բայրամովն անդրադարձել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, նշել նաև, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մասին:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել