Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքությունից Լատվիայի Ուղղափառ եկեղեցու անկախության մասին |factor.am|
16:17 - 09 սեպտեմբերի, 2022

Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքությունից Լատվիայի Ուղղափառ եկեղեցու անկախության մասին |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հավանություն է տվել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ այն ամբողջովին անկախանում է Մոսկվայի պատրիարքության Ռուս ուղղափառ եկեղեցուց։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Daily afisha-ն։

Օրինագիծը ներկայացրել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը։ Այն դիտարկվել է հրատապ կարգով։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցին պետք է տեղեկություն տրամադրի այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու Լատվիայի Ուղղափառ եկեղեցու ղեկավարի, մետրոպոլիտների, արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների պաշտոնները։ Մինչև հոկտեմբերի 31-ը պետք է պատրաստ լինի նոր կանոնադրությունը։

«Սեյմը հրատապ փոփոխություններ է ընդունել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում՝ հաստատելով Լատվիայի Ուղղափառ Եկեղեցու լիակատար անկախությունը՝ իր բոլոր թեմերով, ծխերով և հաստատություններով Լատվիայից դուրս գտնվող ցանկացած եկեղեցու իշխանությունից (ավտոկեֆալ եկեղեցի)»,- ասված է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել