Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

 |armenpress.am|
23:37 - 13 սեպտեմբերի, 2022

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։

Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

Տոկաևն իր ելույթում ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը՝ կողմերին հորդորելով անհապաղ սկսել բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել