Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան |tert.am|
09:12 - 27 ապրիլի, 2019

Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: «Բոլորիդ հետ շատ ոգևորված եմ այս օրվա համար, որովհետև այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել են 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ ունենալ հստակ արտահայտված ընտրություն, արժանապատվություն, վստահություն ու հարգանք, գիտակցում՝ աշխարհում քաղաքականության ունեցած դերի մասին»։

Այսօր Քաղաքացու օրվա շրջանակում հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ նրա՝ հենց այս ամենի վրա պետք է կառուցել պետությունը, վերականգնել սուվերենությունը։

«Ստեղծել պետություն, որտեղ մարդը կիզակետում է՝ իր իրավունքներով, արժանապատվությամբ ու կարողություններով։ Մենք բավական հզոր փորձն ենք ստեղծել՝ մարդու իրավունքը, տեղը հասարակության մեջ արտահայտելու։ Քաղաքացին է պետության հիմքը, քաղաքացին իր ամբողջությամբ պետություն է»,- ասաց նա։

Նախարարը նկատեց, որ ինքը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, գիտակցում է՝ կառավարության դերը հասարակությանը ծառայություն մատուցելն է։ Նրա կարծիքով՝ նման հանրային քննարկումները, քննադատությունները պետք են, որպեսզի լսելի լինեն քաղաքացու պահանջները, ինչն էլ զգոն կպահի իշխանություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել