Վերսկսվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
10:21 - 26 ապրիլի, 2019

Վերսկսվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են

Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն ու կպչողականությունն ապահովող ջերմաստիճանի պայմաններում փոսային նորոգումներ են իրականացվում Արարատի, Ապարանի, Դիլիջանի, Էջմիածնի, Մարտունու, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել