Երթևեկության կազմակերպման փոփոխություն. Արաբկիրի 23-րդ փողոցը կդառնա միակողմանի երթևեկելի
18:57 - 16 սեպտեմբերի, 2022

Երթևեկության կազմակերպման փոփոխություն. Արաբկիրի 23-րդ փողոցը կդառնա միակողմանի երթևեկելի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում:

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթևեկություն, փոփոխությունից հետո երթևեկությունը կդառնա միակողմ: Ուղղությունը՝ Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել