Վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղին Հրաչյա Աճառյան փողոցին կապող կամուրջը
16:21 - 17 սեպտեմբերի, 2022

Վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղին Հրաչյա Աճառյան փողոցին կապող կամուրջը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ վաղը շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը, նաև հիշեցնում, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից:

«Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր:

Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:

Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել