Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա ու աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելո Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,-գրել է նա:
comment.count (0)