Ոստիկանները «Եռաբլուր»-ի տարածքից հեռացրել են զոհվածների ծնողների ավտոմեքենաները․ զոհվածի մայր
 |news.am|
11:48 - 21 սեպտեմբերի, 2022

Ոստիկանները «Եռաբլուր»-ի տարածքից հեռացրել են զոհվածների ծնողների ավտոմեքենաները․ զոհվածի մայր |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի համար «Եռաբլուր» մտնելն ընդամենը շոու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

«Անգամ երկու ամսական երեխա ունեցող մորը, որը ոչինչ չէր արել, ոստիկանները տարել են։ Իշխանության «նագլիությունը» անցել է բոլոր թույլատրելիի սահմանները։ Մարդ ինչքան ստոր պետք է լինի, որ ձեռք բարձրացնի ծնողի վրա, որի երեխայի կյանքի հաշվին ինքն ապրում է։ Իրենք հստակ գիտեն, որ մեզ վրա իրենց այցն ազդում է, բայց հատուկ անում են, որ մեզ ամեն անգամ հունից հանեն ու ցավեցնեն։ Բայց մենք չենք կոտրվելու ու մինչեւ վերջ իրենց պատիժն ենք պահանջելու։ Իրենք իրավունք չունեն քայլել ու շնչել այս հողի վրա։ Իրենք խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են, որ ուրախանա՞ն»,- նշեց նա։

Զոհվածի մայրը հայտնեց, որ ոստիկանները հեռացրել են իրենց ավտոմեքենաները կայանման համար թույլատրելի հատվածից։

«Ինչո՞ւ են գողացել իմ մեքենան, ինչո՞ւ ես պետք է գնամ այլ վայրից բերեմ մեքենաս, ի՞նչ իմանամ՝ ինչ են հանել մեջից»,- ասաց այլ ծնող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել