Այսօր Անկախության 30-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Factor.am-ի՝ «Եռաբլուր»-ում գտնվող լրագրողի փոխանցմամբ՝ արարողակարգային միջոցառումը լրագրողների լուսաբանման համար հասանելի չէր․ վարչապետի աշխատակազմը և անվտանգությունը ամբողջ ընթացքում թույլ չեն տվել, որ լրագրողները ազատորեն տեղաշարժվեն պանթեոնի տարածքում։
Սահմանափակումների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց․ «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումը անխոչընդոտ, հանգիստ անցնի»։
Ճշտող հարցին, թե լրագրողնե՞րն են խանգարում, որ միջոցառումը անխոչընդոտ անցնի, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»։
comment.count (0)